Հայաստանը և ՄԹ-ն ունեն համատեղ գործակցության լայն շրջանակ․ ԲՏԱ նախարարը՝ դեսպան Գալագերին

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակը և համակարգվող ուղղությունները, անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նոր փաթեթի նախապատրաստմանը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունն ունեն համատեղ գործակցության լայն շրջանակ՝ սկսած օրենսդրական փոփոխությունների իրագործումից մինչև գործնական քայլերի իրականացում, ճիշտ որոշումների կայացում և փորձագետների ներգրավում:

«Միացյալ Թագավորության դեսպանը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շեշտել տեխնոլոգիական ոլորտի կարևոր դերը երկկողմ միջպետական և գործարար հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Թագավորության գերնպատակը տեխնոլոգիական գերհզոր ուժ դառնալն է, և դրան հասնելու համար իրենք ձգտում են ամուր կապեր հաստատել տեխնոլոգիական մասնագետներ ունեցող երկրների հետ:

Ջոն Գալագերը պատմել է նախորդ տարի Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած ոլորտային կարևոր միջոցառումների մասին: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանը ներկայացված կլինի այս տարի Միացյալ Թագավորությունում կայանալիք «Ֆինանսական տեխնոլոգիական շաբաթ» միջոցառմանը: Նշվել է, որ բոլոր այդ միջոցառումները կարող են նպաստել տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ գործակցության զարգացմանը:

Մխիթար Հայրապետյանը կարևորել է փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը՝ նշելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող աշխատուժի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայության մասին: Նախարարի խոսքով՝ դրանով է պայմանավորված Հայաստանում համաշխարհային մի շարք խոշոր ընկերությունների ներկայացվածությունը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև բրիտանական ընկերություններին Հայաստան բերելու հնարավորությունների ստեղծումը:

Նախարարը նկատել է, որ պատմականորեն հայ-բրիտանական փոխգործակցության ներուժն ամբողջությամբ իրացված չէ, և այս առումով, բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել»,- ասված է հաղորդագրության մեջ: