Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց գործերն ուղարկվել են դատարան. Դատախազություն

Լուրեր

15.05.2026 | 12:18
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 205-ը 205-ի դիմաց
15.05.2026 | 12:10
ՀՀ-ում ասիական հանցավոր խմբավորում է բացահայտվել // Ադրբեջանով 14 վագոն ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 12:04
Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի նախկին փոխվարչապետին նշանակել է Italiana Petroli-ի ղեկավար
15.05.2026 | 11:55
«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով
15.05.2026 | 11:54
«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 11:43
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
15.05.2026 | 11:33
Չինաստանը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի և նավագնացության ուղիների «հնարավորինս շուտ» վերաբացման կոչ է անում
15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
Բոլորը

Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի փորձագետը, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ն.Մ.-ի օժանդակությամբ 5 անձից ստացել է կաշառք՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Մասնավորապես՝ փորձագետը, լինելով Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների 5 վարորդներից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել նրանց ելքը՝ անցակետով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ այլ աշխատակից 2023 թվականի փետրվարի 23-ին վերոնշյալ տեսչական մարմնի գլխավոր մասնագետի հետ ընդգրկված է եղել Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում: Նույն օրը կշռել է քաղաքացի Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և պարզել, որ դրա երկրորդ սռնու բեռնվածությունը կազմել է 11․930 կիլոգրամ (սռնու վրա ընկած բեռնվածքի թույլատրելի զանգվածը 430 կիլոգրամով ավելի է եղել): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց՝ վարորդից պահանջել է երկու բլոկ ծխախոտ, ինչին վարորդը համաձայնել է: Նույն թվականի մարտի 15-ին Մեղրիից Երևան երթևեկող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց, կաշառք ստանալու պատրվակով, պահանջել է հերթական անգամ ՀՀ գալուց իր համար բերել 5 տարա դիզելային վառելիք, ծխախոտ և 2 կիլոգրամ արևածաղկի սերմ: Կշռելով վերոնշյալ վարորդի վարած տրանսպորտային միջոցը՝ պարզել է, որ դրա ընդհանուր զանգվածը թույլատրելի 40․000 կիլոգրամից ավելի է 2․150 կիլոգրամով, այդ մասին հայտնել է վարորդին և վստահեցրել, որ իր կողմից այդ փաստը չի արձանագրվի: Մինչդեռ, փաստն արձանագրվել է գործընկերոջ կողմից, կազմվել է իրավախախտում թույլ տալու մասին արձանագրություն:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի ոստիկանը, ունենալով վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման պարտականություն, ընդգրկված լինելով նույն գյուղի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի վերակարգում, 2023 թվականի փետրվարի 20-ին գերբեռնված երեք ավտոմեքենաների վարորդներին թույլ է տվել առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ. մի քանի օր անց՝ վարորդներից մեկից ստացել է մանր չափի կաշառք:

Ճանապարհային ոստիկանության ծառայողներից մեկը, 2023 թվականի հունվարի 20-ին ընդգրկված լինելով վերոնշյալ հենակետի տարածքում իրականացվող շուրջօրյա ծառայությունում, տեղեկանալով, որ գերբեռնված բեռնատարներից մեկը երթևեկում է Կապանից Երևան ուղղությամբ, ծանրաքաշ մեքենաների կշռման տեսչական մարմնի կետ չմտնելու և կշռման արդյունքում վարչական իրավախախտումը չբացահայտելու նպատակով, վարորդից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել վերջինիս՝ առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ: Միաժամանակ, ՃՈ ծառայողը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անշարժ հենակետի՝ 2023 թվականի հունվարի 20-ի հերթափոխում ընդգրկված փորձագետին, համոզելու եղանակով դրդել է չկատարել ծառայողական պարտականությունը՝ չկազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 12 անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: