Էժան գներով տարածքներ են վարձել Երևանի կենտրոնում. գործարարներից ով որքան է վճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
Բոլորը

Երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է Օղակաձև այգու չորրորդ հատվածը ճանաչել հանրային գերակա շահ, հանրային բուռն քննարկում ծավալվեց։ Ի՞նչ օբյեկտներ են քանդվելու, ի՞նչ նոր օբյեկտներ են կառուցվելու․ այս հարցերը հուզում են շատերին։

«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն»,- հունվարի 15-ին հայտարարել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Factor.am-ը գրավոր հարցմամբ Երևանի քաղաքապետարանից ստացել է Օղակաձև այգու 4-րդ հատվածում տարածքներ վարձակալած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որտեղ ուշագրավ անուններ կան։

Նախ անդրադառնանք այդքան շատ քննարկված թենիսի կորտերի տարածքին։ «Արարարտ» թենիսի ակումբը զբաղեցնում է ընդհանուր 9 հազար 87 քմ տարածք։ Ակումբը պատկանում է «Գեյմ-սերվիս» ընկերությանը, որը 30 տարով վարձակալել է 7887 քմ, իսկ 25 տարով՝ 1200 քմ տարածքը։ Ըստ Երևանի քաղաքապետարանից ստացված պատասխանի՝ ամբողջ տարածքի վարձակալության համար ակումբը համայնքին վճարում է 440 հազար 652 դրամ։

«Գեյմ-սերվիս» ընկերության տնօրենն Էդուարդ Սանամյանն է։  Factor.am-ն ընտրողների ռեգիստրի միջոցով պարզեց, որ Էդուարդ Սանամյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի որդին է։ Սամվել Սանամյանը ժամանակին զբաղեցրել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնը։

Էդուարդ Սանամյանը Factor.am-ին փոխանցեց, որ ինքն ու իր ընտանիքը համարվում են «Գեյմ-սերվիս» ընկերության սեփականատերը։

Օղակաձև այգուց ևս 1117.7 քմ էլ մինչև 2035 թվականը վարձակալել է «Արձակուրդ» ՍՊԸ-ն։  Տարեկան վարձը կազմում է 3 մլն 224 հազար 280 դրամ։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ այս ընկերության սեփականատերերն են Արարատ Գոմցյանը, Դվին Գոմցյանը, Լյուդվիգ Սարգսյանը և Ռուզան Տեր-Գրիգորյանը։ Արարատ Գոմցյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է, եղել է Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ հյուպատոս։ Դվին Գոմցյանն Արարատ Գոմցյանի որդին է, ըստ ԿԸՀ տվյալների՝ նրանք հաշվառված են նույն հասցեում, իսկ Լյուդվիգ Սարգսյանը ոստիկանության նախկին պաշտոնյա է։

«Լուսին և Արամ» ՍՊԸ-ն 1999 թվականից վարձակալել է 380 քմ տարածք, որի համար տարեկան վճարել է 1 մլն 265 հազար 382 դրամ։ «Լուսին և Արամ» ընկերության սեփականատերը Մարինա Աբրահամյանն է, նա փոխկապակցված է ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ նրանք հաշվառված են նույն հասցեում։

«Դալիլա» ՍՊԸ-ն 879.83 քմ տարածքի տարեկան վարձակալության համար վճարում է 2 մլն 913 հազար 300 դրամ։ Այս ընկերությունն իրականացնում է «Նովելլա մյուզիք հոլ» և «Մոնտանա մյուզի հաուս» ռեստորանաժամանցային ակումբների կառավարումը։ Ընկերությունը փոխկապակցված է արցախցի գործարար Կարեն Մկրտչյանի հետ։

1350 քմ տարածք էլ տարեկան 3 մլն 210 հազար դրամով վարձակալել է «Հապար» ՍՊԸ-ն, որն իրականացնում է «Ուրբան» սրճարանի կառավարումը։ Այս ընկերությունը, սակայն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, արգելանքի տակ է, ընթանում է սնանկ ճանաչվելու գործընթաց։

Օղակաձև այգում 15,4 քմ տարածք է վարձակալել Վարդ Միսակյանը։ Այդ տարածքում ծաղկի կրպակ է, վարձակալության տարեկան արժեքը՝ 46․200 դրամ։

«Ֆլամինգո պլյուս» ՍՊԸ-ն էլ տարեկան 250 հազար դրամով 213.28 քմ տարածք է վարձակալել, որը տրվել է վերավարձակալության։ Ընկերության սեփականատեր Լևոն Մարտիրոսյանը Factor TV-ին հայտնեց, որ տարածքն այժմ ազատ է, քանի որ վերջին քննարկումներից հետո տնտեսվարողները խուսափում են վարձակալել։

Օղակաձև այգում վարձակալած տարածքի համար ամենաբարձր գինը վճարում է Կարինե Գրիգորյանը՝ 6 մլն 420 հազար 264 դրամ՝ 332.57 քմ տարածքի համար։ Այգու տարածքում նկարահանումներ իրականացնելիս պարզեցինք, որ այն վերավարձակալությամբ տրված է այլ տնտեսվարողի։

Օղակաձև այգում տարածք է վարձակալել նաև գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր Պիցցա» ՍՊԸ-ն։ Քաղաքապետարանից ո՛չ վարձակալության արժեք, ո՛չ ժամկետներ չեն փոխանցում՝ նշելով, որ տարածքը գտնվում է պետգույքի կառավարման ներքո։ Այս գերատեսչությունից Factor TV-ին փոխանցեցին, որ «Տաշիր Պիցցա» ՍՊԸ-ն 450 քմ տարածք է վարձակալել մինչև 2031 թվականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան