ՆԳՆ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Լուրեր

26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
26.06.2026 | 12:34
«Միասնության թևերը» միջնորդեց կասեցնել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:27
ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
Բոլորը

Հունվարի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից։

«Հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման և կանխարգելման ոլորտներում:

Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Գործընկերությունը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ գործունեություն՝ կամավոր ներուժի մոբիլիզացման և իրազեկման լայնածավալ նախաձեռնությունների իրականացման միջոցով:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել մի շարք ոլորտներում Ներքին գործերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու և ընդլայնելու այն։

Վահե Ղազարյանն առանձնացրել է այդ համագործակցության շրջանակում հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքները և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։

ՆԳ նախարարը, անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումներին, հատուկ շնորհակալություն է հայտնել նաև բոլոր միջազգային գործընկերներին՝ Նախարարությանը և ենթակա ծառայություններին ցուցաբերվող աջակցության համար։

Նա իրականացված աշխատանքներից առանձնացրել է հատկապես 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության կողմից հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որոնց կենսագործումը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը։

ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։

Աղետների ռիսկի կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ համապատասխան ոլորտային կառույցների և այսօր արդեն Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է աղետների ռիսկի կառավարմանն ուղղված գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ համապատասխան հուշագրերի և համաձայնագրերի շրջանակներում։ Կիսելով Կարմիր խաչի միջազգային շարժման փորձը՝ ՀԿԽԸ-ն իրականացնում է աղետներին պատրաստվածությանը, արձագանքին և վաղ վերականգնմանն ուղղված գործունեություն, նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ զուգահեռաբար արձագանքելով նաև երկրում տեղի ունեցած բոլոր խոշոր աղետներին։ Այս գործընկերությունը, որը հիմնված է Փոխըմբռնման հուշագրում ուրվագծված սկզբունքների վրա, ուղղված է համապարփակ, միասնական արձագանքման համակարգի զարգացմանը և ամրապնդմանը: Երկու կողմերն էլ պարտավորվում են աշխատել միասնական՝ անհրաժեշտ տեղեկատվությունը վերլուծելու, կրթական և կարողությունների զարգացման միջոցառումներ և համատեղ գործունեություն իրականացնելու ուղղությամբ, որոնք կբարձրացնեն աղետներին պատրաստվածությունը և հանրային իրազեկվածության մակարդակը:

«Մեծապես կարևորում ենք այս Հուշագրի ստորագրումը, որը նոր խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,-ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց»,- ասված է հաղորդագրության մեջ: