Սևիկյանը տեղափոխվեց Ֆերենցվարոշ
Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ», փոխանցում է Armsport.am-ը։
«Մաղթում ենք Էդգարին հաջողություն հետագա կարիերայում»,- գրել է Նիժնի Նովգորոդի ակումբի մամուլի ծառայությունը։
Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» և իսպանական «Լևանտեի» սան է։
Այս մրցաշրջանում Էդգարն անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։ 2023 թվականից ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։