Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ
Քաղաքականություն
17.01.2024 | 11:08Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։