ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Լուրեր

13.03.2026 | 17:57
Հրաչյա Թաշչյանը՝  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար
13.03.2026 | 17:46
Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղում, բայց հնարավոր է՝ նա ողջ  չէ. The Telegraph
13.03.2026 | 17:37
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանան է ժամանել «համերաշխության» այցով
13.03.2026 | 17:32
ՀԱԿ-ի հետ կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:28
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը
13.03.2026 | 17:20
Բոլոր սցենարները հաշվարկված են․ Ալեքսան Ալեքսանյանը՝ ԱՀԾ-ի և ՔԿ-ի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:11
Մեր իրավունքները ոտնահարելով եկել քանդում են. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:02
Թեհրանում Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի վայրի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել․ Ալի Լարիջանին նույնպես մասնակցել է երթին
13.03.2026 | 16:53
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
13.03.2026 | 16:46
Այս պահին Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Սպերցյանն է․ Տրոշեչկին
13.03.2026 | 16:40
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
13.03.2026 | 16:35
Իրանի հավաքականը պատասխանել է Դոնալդ Թրամփին
13.03.2026 | 16:23
Պարերի շտեմարան, Հայոց գահեր, հակակոռուպցիոն գործիքներ․ հայտնի են OpenData2026-ի հաղթողները
13.03.2026 | 16:11
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
13.03.2026 | 16:07
Թրամփը G7-ի երկրների առաջնորդներին ասել է, որ Իրանը «պատրաստ է հանձնվել». Axios
Բոլորը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Նորավանից Շինուհայրի խաչմերուկը և Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:

Արտաշատ քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։