ՆԳՆ ՓԾ Արարատի և Արմավիրի մարզային ստորաբաժանումներն ամփոփել են 2023 թ․ գործունեության արդյունքները

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչություններում տեղի ունեցան 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստեր․ տեղեկացրել են ՆԳՆ ՓԾ-ից։

Արարատի ՄՓՎ տարեկան գործունեության արդյունքների մասին զեկուցեց Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին վարչության հիմնական աշխատանքային գործունեությունն իրականացվել է՝ համաձայն Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023թ․ հիմնական միջոցառումների և Արարատի ՄՓՎ տարեկան աշխատանքային պլանների:

Հաշվետու ժամանակահատվածում Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 133955 զանգ։ Գրանցված 553 արտակարգ դեպքերից 475-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՓԾ Արարատի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի, պատահարների սպասարկման նպատակով իրականացվել է 1028 ելք:

Աշխատանքներ են տարվել ազդարարման համակարգի բարելավման ուղղությամբ․ Արտաշատ և Վեդի համայնքների կողմից ձեռք է բերվել և տեղադրվել 11 նոր էլեկտրական շչակ։ Մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցության շրջանակներում մի շարք բնակավայրերում տեղադրվել են հիդրանտներ։

Ուսումնասիրություններ են կատարվել նաև մարզի տարածքում առկա արդյունաբերական, արտադրական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում և հիդրոտեխնիկական կառույցներում։

Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները մշտական աշխատանքային կապի մեջ են գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, համատեղ իրականացրել են մշտադիտարկման աշխատանքներ, հատկապես հրդեհավտանգ ժամանակահատվածում:

Արմավիրի մարզում նախորդ տարվա կատարված աշխատանքների ամփոփման նիստի ընթացքում ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ գործունեությունը նպատակաուղղված է եղել ՄՓՎ ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ոլորտին վերաբերվող իրավական ակտերի իմացությանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը և դրանց կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովմանը:

Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2023 թվականի ընթացքում գրանցվել է 112143 զանգ։ Գրանցված 339 արտակարգ դեպքերից 291-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՆԳՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումներն արտակարգ դեպքերին, պատահարներին արձագանքում իրականացնելիս կատարել են 865 ելք:

Աշխատանքներ են կատարվել մի շարք համայնքներում տեղադրված ազդարարման վերջնական սարքավորումների վերանորոգման և նորերի ձեռքբերման ուղղությամբ: