ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային վերջին զարգացումներին

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Խրիստոս Սոֆիանոպուլոսն առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև առկա լավ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար:

Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է խոսել սերտ պատմական բարեկամության և համերաշխության վրա հիմնված հայ-հունական հարաբերությունների մասին՝ նշելով երկու երկրների միջև առկա է բազմոլորտ երկկողմ օրակարգ և արդյունավետ քաղաքական երկխոսություն:

«Հունաստանը դժվար պահերին միշտ եղել է մեր կողքին, և ես իմ ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում մեր երկրի առջև ծառացած այս դժվարին ժամանակներում Հունաստանի կառավարության և իշխանությունների ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նախագահը։

Դեսպան Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերներին ու դրանց դիմակայելու ուղիներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու տևական խաղաղության հասնելու իր սկզբունքային դիրքորոշմանը՝ միջազգային իրավական նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար իրավունքների անխաթարության շրջանակներում: Երկուստեք շեշտվել է խնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու և ռազմական սպառնալիքի բացառման հրամայականը:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի բազմաշերտ փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի լիարժեք իրականացման ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս արդյունավետ համագործակցության օրակարգային հարցերին:

Հանրապետության նախագահն՝ ի դեմս դեսպանի, իր շնորհակալական խոսքն է փոխանցել Հունաստանի կառավարությանն ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հունական կողմի ցուցաբերած հումանիտար աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը, ինչպես նաև սերտ համագործակցությունը Եվրամիության և այլ միջազգային հարթակներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին ժողովրդավարության ամրապնդման ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումներին և սկզբունքային մոտեցումներին: