Առաջարկվում են նոր փոփոխություններ պատվավոր կոչումների շնորհման քաղաքականության մեջ

Լուրեր

15.11.2024 | 18:35
Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
15.11.2024 | 18:28
Ինչ արտոնություններ են նախատեսվում տրանսպորտից օգտվելիս․ ավագանու նիստում կքննարկվի առաջարկը
15.11.2024 | 18:22
Հունանյանի արարքների համար կրում ենք էնքան պատասխանատվություն, ինչքան՝ Աղազարյանի քվեարկությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:11
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
15.11.2024 | 18:10
ՊՆ մեքենայի վթարից վիրավոր զինծառայող չկա, Քոչարյանին և մյուսներին կհարկադրեն դատարան գնալ․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 18:08
COP29-ի միջոցով կոծկվում են հանցագործությունները, որոնք արել է բռնապետական երկիրը. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:04
COP29-ին մասնակցող պաշտոնյաներին կոչ ենք անում պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում. Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:59
COP29-ի մասնակիցները հանցակից են ցեղասպանությանը. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:54
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի
15.11.2024 | 17:53
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:50
Լիֆտը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:46
Պուտինն ու Շոլցն այսօր երկու տարվա մեջ առաջին հեռախոսազրույցը կունենան․ Bloomberg
15.11.2024 | 17:40
Սա պետական դավաճանության մասին հաղորդում է. Արմեն Խաչատրյանը դիմեց Գլխավոր դատախազությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:37
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը
15.11.2024 | 17:36
Նավթի մեջ թաթախված Ադրբեջանը չի կարող խոսել էկոլոգիայից. Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետաիրավական գլխադասային հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախարարի տեղակալը նշել է, որ պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական է ազդում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների ձևավորման վրա, մինչդեռ Կառավարության քաղաքականությունը ներկայումս ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը՝ չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով: Միջազգային առաջատար փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտն առհասարակ առկա չէ:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ՝ ինքնադրսևորվելու ու գործելու համար, ինչպես նաև ներդնել առողջ մրցակցության ձևավորման մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմ՝ առանձին մասնագիտական հանրույթների ներսում։