Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից. ՀՀԿ հայտարարությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀԿ ԳՄ-ն կուսակցությա փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ 08.01.2024 թվականի դատական նիստը հերթական անգամ վերածվեց դատական ֆարսի և ցանկացած ողջամիտ մարդու համար մեկ անգամ ևս ակներևաբար ցույց տվեց, որ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Չնայած այն հանգամանքին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել էր, որ Արմեն Աշոտյանին մեղսագրվող ամենածանր արարքի` փողերի լվացման վերաբերյալ հիմնավոր կասկածն ընդհանրապես բացակայում է, իսկ տուժող ճանաչված իրավաբանական անձը լուծարվել է մինչև Ա. Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը, Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Ա. Աշոտյանի կալանքի ժամկետը:

Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից, քանի որ այդ շինծու քրեական գործում առկա չէ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող որևէ ապացույց: Շուրջ մեկ տասնյակ հեղինակավոր գործիչների երաշխավորության առկայության պայմաններում դատարանը անհիմն կերպով մերժեց Արմեն Աշոտյանին ազատ արձակելու և խափանման այլընտրանքային միջոցներ կիրառելու միջնորդությունը:

Իր այդ որոշմամբ դատարանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գործող իշխանությունների հնազանդ գործիքն է և պատրաստ է շարունակել Հայաստանում արդեն իսկ արմատավորված` կալանքը բռնաճնշում և այլախոհության համար պատիժ օգտագործելու ապօրինի պրակտիկան: Դատական համակարգի օգտագործումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման նպատակով Հայաստանի իշխանությունների համար դարձել է առօրյա երևույթ:

Հայաստանը գնալով ավելի է գլորվում ավտորիտարիզմի գիրկը՝ ի հակառակ Հարավային Կովկասում որպես «ժողովրդավարության բաստիոն, կղզյակ, փարոս» դիրքավորելու իշխանությունների անհաջող ինքնագովազդային փորձերի: Հայկական ինքնությունը և ազգային շահերը պաշտպանող քաղաքական և հասարակական գործիչները գտնվում են Հայաստանի իշխանությունների թիրախում:

Այսօր, ինչպես և նախկինում արդիական է մնում հանրային լայն համախմբման ապահովումը ի սատարումն անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»: