Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը
Քաղաքականություն
09.01.2024 | 17:32Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը: