Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է ՔԿԾ պետի նորանշանակ առաջին տեղակալին

Լուրեր

23.07.2026 | 12:11
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայության։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով Սահակ Գրիգորյանին, նշել է, որ վերջինս օժտված է բարձր մարդկային և կամային հատկանիշներով, պրոֆեսիոնալ մասնագետ է, և վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով գրանցելու են բարձր ցուցանիշներ։

Սահակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ուրախ է ներգրավվելու Ծառայության աշխատանքներին և լիահույս է, որ արդյունավետ կիրականացվեն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերը։

Ավարտին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգին, քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր։