3 վագոնից բաղկացած ևս մեկ շարժակազմ․ մետրոպոլիտենի հավաքակայանը կհամալրվի
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը կհամալրվի ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված ևս մեկ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմով․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախորդ տարի գործարկվել էր երեք նոր շարժակազմ ՝ երեք վագոնանոց։
Գնացքների հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոնանոց շարժակազմ, որն էլ էականորեն կբարելավի ուղևորների հարմարավետ փոխադրումը: