Հայաստանի կառավարության խորին կարեկցանքն եմ փոխանցել․ Քերոբյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 5֊ի առավոտյան այցելել եմ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն` հայտնելու մեր ցավակցությունները Իրանի Քերման քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս առիթով ես Հայաստանի կառավարության խորին կարեկցանքն եմ փոխանցել Իրանի ժողովրդին և այս ողբերգությունից տուժած ընտանիքներին։ Կարևորելով երկու ժողովուրդների միջև ընդհանուր արժեքներն ու փոխըմբռնումը, ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության դեմ` իր բոլոր ձևերով։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը և ներկայացուցիչները ողջունել են այս համերաշխության ժեստը։ Երկխոսության ընթացքում ընդգծվեց միջազգային համագործակցության կարևորությունը ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:

Հանդիպման ընթացքում վերահաստատվեց երկկողմ հանձնառությունը` հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ համատեղ աշխատանքի համար: Իմ այս այցը Իրանի դեսպանատուն կարևոր քայլ էր՝ դրսևորելու Հայաստանի աջակցությունն Իրանին դժվարին ժամանակահատվածում՝ ամրապնդելով երկու երկրների միջև հարատև բարեկամությունը»,- գրել է նա։