Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 4-ից 5-ը

Լուրեր

29.04.2026 | 12:17
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների համարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, խուլիգանության և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: