Գնել Սանոսյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները

Լուրեր

22.06.2026 | 19:14
Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է
22.06.2026 | 19:00
ՀԱԿ-ի էլեկտորատը շատ կարգապահ գնաց՝ քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 18:48
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22.06.2026 | 18:35
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով նիստ է տեղի ունեցել
22.06.2026 | 18:28
Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN
22.06.2026 | 18:24
Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում
22.06.2026 | 18:19
Գիտնականները Երևանում քննարկում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառությունները
22.06.2026 | 18:10
Փամբակում հայտնաբերել են 13-ամյա Նարինեի դին // Որն էր Գյումրի-Մոսկվա օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 18:02
4-5 հոգի վարի է գնացել այդ խողովակի պատճառով. 6 տարեկան մի տղա էլ է ընկել, խեղդվել. վանաձորցի
22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
22.06.2026 | 17:31
Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
22.06.2026 | 17:28
Համայնքապետից հարցրեք. Լոռու ՓԾ պետը` գետի վրայով անցնող խողովակը ավելի վաղ չհեռացնելու մասին
22.06.2026 | 17:17
Զախարովան հայտարարել է՝ ՀՀ-ն ձգձգում կամ սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները
22.06.2026 | 17:10
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ․ կառավարությունը ներկայացրեց նախագիծը
Բոլորը

2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարը շեշտել է` հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը, կարիք է առաջացել դոտացիաների՝ ֆինանսական համահարթեցումների մասին կարգավորումները վերանայել և նոր կարգավորումներ մշակել։
Ըստ կատարված փոփոխությունների․

սահմանամերձ բնակավայրերի համար առանձին տող է սահմանվել․ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի 5-ական միլիոն դրամ կհատկացվի, ապա նոր մնացած ամբողջ գումարը կբաշխվի ըստ համամասնության։

Ազգային փոքրամասնություններով բնակեցված և մինչև 3500 բնակիչ ունեցող բնակավայրերի համար նույնպես առանձին կարգավորում է նախատեսվել, քանի որ այս համայնքների բյուջեները փոքր են։ Ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Այդպիսի 8 համայնք ունենք։

Փոփոխվել է բարձրադիր համայնքների գործակիցը։ Այդ համայնքների աջակցության չափաբաժինն ավելի շատ կլինի։
Փոփոխվել է նաև տրանսպորտային մատչելիության կամ Երևան քաղաքից հեռավորության գործակիցը։ Գործակիցները փոփոխվել են՝ հօգուտ հեռավոր համայնքների։ Որքան համայնքները հեռու են Երևանից, այնքան աջակցության չափն ավելի մեծ կլինի։

Փոփոխվել է համայնքների՝ մարզկենտրոնից հեռավորության գործակիցը։

Փոքրացվել է համայնքներում բնակավայրերի քանակի գործակիցը։ Այն համայնքները, որոնք ավելի քիչ բնակավայրեր ունեն (Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին), չեն տուժի և նրանց դոտացիոն գումարները չեն նվազի, քանի որ քաղաքները մեծ են ու ավելի շատ խնդիրներ կան լուծելու։

«Երբ բարձրադիրության և հեռավորության գործակիցները կիրառել ենք, բազմաթիվ համայնքներ, որոնք Երևանից հեռու են գտնվում, օգտվել են։ Եվ չնայած որ գրեթե բոլոր համայնքներն են ֆինանսական դրական փոփոխություններ ունեցել, այնուամենայնիվ հեռավոր համայնքների փոփոխությունն ավելի մեծ կլինի»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ օրինակ Ճանբարակը մի քանի առումով է օգտվել նոր կարգավորումներից։ Համայնքը երկու սահմանամերձ բնակավայր ունի և առանձին 10 մլն դրամ կստանա միայն դրա համար։ Ապա կկիրառվի Երևանից հեռավորության, ինչպես նաև մարզկենտրոնից ունեցած հեռավորության գործակիցները և արդյունքում Ճամբարակի դոտացիոն գումարները կավելանան։ Նպատակը եղել է իրապես ֆինանսական համահարթեցում կատարելը, որպեսզի մեր բոլոր համայնքները ունենան բավարար միջոցներ համայնքային ծախսերը հոգալու համար, որպեսզի մեր համայնքները իրապես համաչափ զարգացում ունենան»,-ասել է նախարարը։

2018 թվականին դոտացիաների համար հատկացումները եղել են 48․2 մլրդ, 2023 թվականին՝ 69,7 մլրդ, իսկ 2024-ին արդեն այդ նպատակով կհատկացվի 85,3 մլրդ ՀՀ դրամ։