Նախագահ Խաչատուրյանի հրամանագրով մի խումբ գործիչներ պարգևատրվել են պետական պարգևներով

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Գնել Հենզելի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ – տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ – Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր

Էդգար Սերգեյի ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ – Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Արման Արկադիյի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ – փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար

Մխիթար Գոշի մեդալով՝

Ռոբերտ Վլադիմիրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ – Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

Մխիթար Հերացու մեդալով՝

Հովհաննես Արտաշեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ – Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն

Երախտագիտության մեդալով՝

Հովհաննես Ավետիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ – տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ռոման Խաչիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ – Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ

Ռոբերտ Վոլոդյայի ՂԱՐՍՈՅԱՆԻՆ – Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ

Աննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ – ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ

Դավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Վարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ – ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Էդուարդ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ – աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ

Վարդան Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ – արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել Հասմիկ Ղահրամանյանին և Գևորգ Թումանյանին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.

Հասմիկ Ջևիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Գևորգ Կարոյի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար»,- ասված է հրամանագրում: