Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռ․ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ «Սիստեմա» ԲՖԿ-ի արձագանքի և Լավրովի գնահատականի մասին

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թեև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ-ի (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) անկախ տնօրեն, սակայն տվյալ ընկերությունը չի արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

«Մինչ այս պահն արձագանք չի եղել և, եթե լինեմ անկեղծ, «Սիստեմա» ԲՖԿ-ն մասնավոր ընկերություն է, և ես չեմ էլ սպասում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը նրանք կարձագանքեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գնահատականը, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, թե «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց․ «Ես, պարզապես, Սերգեյ Լավրովի ասածը չեմ մեկնաբանի»։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։ Լավրովը նաև նշել էր, Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է հայկական պետության կայունությամբ, հետևաբար, այնտեղ տեղի ունեցողը չի կարող իրենց չանհանգստացնել։

Աղավնի Սուքիասյան