ԿԸՀ անդամները մեկնել են Բրյուսել՝ աշխատանքային քննարկման
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։
ՀՀ ԿԸՀ անդամներին հրավիրել է Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը։ ՀՀ ԿԸՀ հրավերով, «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային մյուս համաժողովը 2024 թվականին կիրականացվի Հայաստանում։
Այնուհետև Միջազգային IDEA-ի (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտ)-ի հրավերով ԿԸՀ անդամները մեկնել են Բրյուսել՝ աշխատանքային քննարկման։