Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ

Լուրեր

19.06.2026 | 17:03
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
19.06.2026 | 16:54
Նա կարծում էր՝ Ուկրաինան կպարտվի. Մակրոնը հայտնել է, որ Թրամփը փոխել է կարծիքը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված
19.06.2026 | 16:45
Հույս ունեմ` ՍԴ-ն խիզախություն կցուցաբերի և կկայացնի իրավաչափ որոշում. Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:40
Քաղաքական ուժերը դիմում են ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքը․ ՈՒՂԻՂ
19.06.2026 | 16:37
Երդում եմ տվել. նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ
19.06.2026 | 16:25
ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
19.06.2026 | 16:18
Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը
19.06.2026 | 16:09
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար
19.06.2026 | 16:09
ՍԴ-ն 15 օրում պիտի որոշում կայացնի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 15:57
Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները
19.06.2026 | 15:49
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով
19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիան ողջունում է դրական ազդանշանը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հռչակագրի ու երկու կողմից արված բարի կամքի ժեստերի հետ կապված, մասնավորապես՝ կալանավորվածների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան հույս ունի, որ այս հայտարարություններն առաջին քայլն են բանտարկյալների, կալանավորների և անհետ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը բազմիցս նշել է՝ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը։

Նշվում է նաև, որ Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրոյի մարդասիրական հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այսպիսով՝ 2023 թվականի համար Հայաստանին տրամադրվող աջակցությունը կկազմի 27,5 միլիոն եվրո:

Էմմա Չոբանյան