300 000-ի փոխարեն՝ 600 000 դրամ․ վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը հունվարի 1-ից կբարձրանա․ նախագիծ

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը 300 000 դրամի փոխարեն կռառնա 600 000 դրամ: Նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։

Նախագծի համաձայն դադարեցվում է պատանիների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչներին նպաստի տրամադրումը: Երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավագ, երկրորդ և անձնական մարզիչներին նպաստի տրամադրումը իրականացվելու է միայն հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում:

«Հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում երիտասարդների հավաքական թիմերի մարզիչներն ընդգրկված են սպորտային նպաստի շահառուների ցուցակում, քանի որ նրանք մշտապես մարզումներ են անցկացնում հավաքական թիմերի մարզիկների հետ օլիմպիական քառամյա փուլի ընթացքում և հիմա էլ ունենում են իրենց մարզական, մարզչական ներդրումը հավաքական թիմերի մարզումային գործընթացում»- նշված է հիմնավորման մեջ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է, քանի որ երիտասարդների հավաքականների մարզիկները այլևս ձեռք չեն բերելու «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշ, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել այլ փոփոխություններ:

Ներկայումս գործող Որոշման համաձայն՝ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով տրամադրվող սպորտային նպաստի շահառու են նաև աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկները: Սույն նախագծով դադարեցվում է տվյալ մարզիկների սպորտային նպաստի տրամադրումը։ Ներկայացվող նախագծով կատարվող փոփոխությունների հիմքը հանդիսանում է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվող մեծահասակների հավաքականների մասնակցությունը տարբեր մարզաձևերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցումներին:

Հաշվի առնելով այն, որ հավաքականները ավարտել են իրենց մասնակցությունը օլիմպիական վարկանիշային մրցաշարերին՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխությունը: Նախագծով սահմանվում է նաև, որ նպաստի շահառու հանդիսացող մարզիկները նպաստը ստանում են մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ չեն ձեռք բերել: