Հայաստանը հրեաների համար տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրն է․ Իսրայելի ԱԽ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմ ֆոնին իրավիճակի ընթացիկ գնահատում է իրականացնում անվտանգային այլ կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներում ճամփորդելիս հրեաների համար սպառնալիքի և վտանգավորության աստիճանը։ Արդյունքում տասնյակ երկրներում փոխվել է սպառնալիքի մակարդակը։

Արևմտյան Եվրոպայի շատ երկրների (ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան), Հարավային Ամերիկայի (ներառյալ՝ Բրազիլիան և Արգենտինան), ինչպես նաև Ավստրալիայի և Ռուսաստանի պարագայում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև 2-րդ մակարդակ՝ ավելի մեծ նախազգուշական միջոցներ կիրառելու առաջարկությամբ: Աֆրիկայի (ներառյալ՝ Հարավային Աֆրիկայի և Էրիթրեայի) և Կենտրոնական Ասիայի (ներառյալ՝ Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքմենստանը) պարագայում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև 3 մակարդակ՝ առաջարկելով վերանայել այդ երկրներ ճանապարհորդությունների մտադրությունը:

Ըստ Իսրայելի ԱԽ-ի ներկայացրած քարտեզի՝ Հայաստանը տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրն է հրեաների համար, որտեղ ճանապարհորդելու համար սպառնալիք չկա։ Իսկ ահա հարևան Վրաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ վտանգավոր, Թուրքիան ու Իրանը՝ բարձր վտանգավորության երկրների թվում են։

Էմմա Չոբանյան