Սի Ցզինպինը հայտարարել է Չինաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության զարգացման անհրաժեշտության մասին

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Չինաստանն ու ԵՄ-ն պետք է գործընկերներ լինեն և մշտապես ամրապնդեն երկկողմ քաղաքական վստահությունը, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։

Սին նշել է երկու կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության առաջընթացը՝ ասելով, որ Չինաստանի կառավարության և ԵՄ կառույցների փոխգործակցությունը նշանակալի արդյունքներ է բերել ռազմավարական, առևտրային, տնտեսական, բնապահպանական և թվային ոլորտներում։

«Չինաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերություններն ունեն ամրապնդման և աճի լավ թափ»,- նշել է Չինաստանի ղեկավարը։

Ըստ նրա՝ Չինաստանն ու Եվրոպան, որպես երկու հիմնական ուժեր, խթանում են բազմաբևեռությունը, աջակցում են գլոբալիզացիային և պաշտպանում են բազմազանությունը:

«Չինաստանի ու Եվրոպայի միջև հարաբերություններն էական նշանակություն ունեն գլոբալ խաղաղության, կայունության և բարգավաճման համար: Մեր պարտականությունն է՝ ապահովել ավելի մեծ կայունություն աշխարհի համար, ավելի ուժեղ խթան զարգացման համար և ավելի մեծ աջակցություն գլոբալ կառավարման համար»,- ասել է Սի Ցզինպինը:

Այս տարի լրանում է Չինաստան-ԵՄ Համապարփակ ռազմավարական գործընկերության 20-ամյակը, հիշեցրել է նա։

«Չինաստանը և ԵՄ-ն պետք է գործընկերներ լինեն փոխշահավետ համագործակցության համար: Մեզ անհրաժեշտ է մշտապես ամրապնդել երկկողմ քաղաքական վստահությունը, ձևավորել ռազմավարական կոնսենսուս և ամրապնդել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշել է Չինաստանի ղեկավարը: