Ալեն Սիմոնյանը գնահատել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը

Լուրեր

04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկության դեպքում այդ պայմանագիրը հնարավոր է կնքել 5-10 օրվա ընթացքում, եթե Ադրբեջանը պրոցեսը չձգձգի։

«Ցանկության դեպքում 10 օրվա, 5 օրվա մեջ կարելի է այդ պայմանագիր ստորագրել։ Հիմա մեր վեցերորդ առաջարկները ուղարկել ենք, բավականաչափ աշխատանք է տեղի ունեցել։ Եթե ադրբեջանական կողմը բան չփոփոխի, նոր առաջարկ չներկայացնի, իհարկե, կարելի է մի քանի օրվա մեջ կնքել»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ առանց խաղաղության պայմանագրի ևս հնարավոր է խաղաղություն հաստատել, ինչպես Ռուսաստանը Ճապոնիայի հետ՝ Սիմոնյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահը շատ վատ օրինակ է բերել։

«Չեմ կարծում, որ այն տարածքային խնդիրը, որը ներկայացնում է Ճապոնիան Ռուսաստանին և այն խնդիրը, որը մենք ունենք, նույնական են։ Չգիտեմ ինչու է այդպիսի օրինակ բերել, զարմանում եմ՝ անկեղծ ասաց։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ այո, խաղաղության կարելի է հասնել, եթե Ադրբեջանի նախագահը սկսի դրական քայլերից, օրինակ՝ փոխի իր հռետորաբանությունը, գա այն հանդիպումներին, որոնք տարբեր հարթակներում կազմակերպվում են և վերահաստատի այն, ինչ ասել է հանդիպումների ժամանակ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր 6-րդ առաջարկներն է ներկայացրել ադրբեջանական կողմին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ իրենք ուսումնասիրում են Հայաստանի ներկայացրած առաջարկները։