ՀՀ-ի և Թունիսի ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Լուրեր

15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թունիս կատարած աշխատանքային այցի (դեկտեմբերի 5-6) շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։ Ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև նախարար Ամմարին փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելելու Հայաստան։

Հաջորդիվ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսական առաջին քաղաքական խորհրդակցությունները։

«Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ խորացնելու համագործակցությունը կրթության, մշակույթի, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու համատեքստում Հայաստանի կառավարության տեսլականը և ձեռնարկվող քայլերը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են Հայաստանի և Թունիսի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: