ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիականին համարժեք

Լուրեր

29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
Բոլորը

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը և բարեփոխումները, վերաճանաչել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այն վավեր է՝ 2023 թվականից մինչև 2027-ը ներառյալ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն ծավալել որպես աշխատող, ինչպես նաև հնարավորություն ընձեռում գրանցվել մասնագիտական դասընթացի ճարտարապետի պետական դիպլոմ ունեցող սեփական նախագիծ իրականացնելու լիցենզիա ստանալու համար: Պետության կողմից շնորհված այս լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել ճարտարապետի մասնագիտական գործունեություն: Այս լիցենզիան ստանալու համար վերապատրաստումը կարելի է իրականացնել Ֆրանսիայի ազգային բարձրագույն ճարտարապետական որևէ դպրոցում, Փարիզի ճարտարապետական հատուկ դպրոցում և Ստրասբուրգի կիրառական գիտությունների ազգային ինստիտուտում: Ճարտարապետներն իրենց մասնագիտական գործունեությունը լիիրավ կարող են իրականացնել ֆրանսիացի գործընկերների իրավունքներին հավասարազոր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության կողմից ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը ստացել է պետական ճանաչում 1994թ-ից, որը, ըստ սահմանված կարգի, 5 տարին մեկ անցնում է վերաճանաչման գործընթաց։