ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լուրեր

23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակն (OFAC) ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ևս 13 ֆիզիկական և 20 իրավաբանական անձի: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև Բելգիայի, Նիդերլանդների և Շվեդիայի քաղաքացիներ։ Ի թիվս այլոց՝ սև ցուցակում են բելառուս գործարարներ Ալեքսանդր Շակուտինը, Պավել Թոփուզիդիսը և Վիկտոր Պետրովիչը, որոնց Ֆինանսների նախարարությունն անվանում է «Ալեքսանդր Լուկաշենկոյի դրամապանակները»։

Սահմանափակումները վերաբերել են նաև Բելառուսի Կարմիր Խաչի կոմիտեի գլխավոր քարտուղար Դմիտրի Շևցովին։ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նրան մեղադրում է Կիևի կողմից չվերահսկվող տարածքներից ուկրաինացի երեխաների արտաքսման մեջ։

ԱՄՆ-ի պատժամիջոցների ենթարկվող ընկերությունների թվում են բելառուսական ձեռնարկությունները, որոնք կապված են ռուսական պաշտպանական արդյունաբերության հետ, ինչպես նաև կառույցներ Կիպրոսից, Բելգիայից, Նիդերլանդներից և Չինաստանից։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը ենթադրում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների ու ընկերություններին առնչվող անձանց հետ բիզնես վարելու արգելք։