Ալիևը Հայաստանից երաշխիքներ է պահանջել, որ «ռևանշի փորձեր չեն լինի», նաև խոսել Բրյուսելում հնարավոր հանդիպումից

Լուրեր

26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
Բոլորը

Բաքվին երաշխիքներ են անհրաժեշտ, որ Երևանում «ռևանշի փորձեր չեն լինի»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող համաժողովի շրջանակում։

«Ադրբեջանին պետք են երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի»,- ասել է նա՝ նշելով, թե Ադրբեջանին դա պետք է, քանի որ «գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, տեղյակ են եվրոպական որոշ մայրաքաղաքներում խորհրդատուների մասին»։

«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլիներ, և այդ հարցում երաշխիքներ պետք է լինեն»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը «պետք է մոռանա պատմության մեջ մնացած ԼՂՀ-ի մասին և անցնի սահմանազատման գործընթացին»։

Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այնքան էլ ծավալուն չէ, «այն կազմված է առավելագույնը 6-7 էջից, ունի քիչ քանակությամբ հոդվածներ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն գնահատում է հայկական կողմի առաջարկներն ու իր առաջարիները ժամանակին կուղարկի Երևան։

Հայաստանի հետ հանդիպումներից արդեն մի քանի անգամ հրաժարված Ալիևն ակնարկել է Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին։

«Հաշվի առնելով, որ մինչ օրս մենք արդեն անցկացրել ենք 5 հանդիպում, հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքներին։ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ-ն պետք է համաձայնության գան հայտարարության նախագծի շուրջ։ Մենք պետք է լավ պատրաստվենք հանդիպմանը»,- հավելել է Ալիևը։

Էմմա Չոբանյան