Ադրբեջանում ձերբակալել են ոստիկանության ապօրինությունները բացահայտած ակտիվիստին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալվել է ակտիվիստ, իրավապաշտպան, նախկին ոստիկան Իլհամիզ Գուլիևը։ Ադրբեջանական լրատվամիջոցներին հարազատները պատմել են, որ նրան ձերբակալել են քաղաքացիական հագուստով անձինք, քաշքշելով ու ծեծելով տարել։

Գուլևի դեմ քրեական գործ է հարուցվել։ Փաստաբան Զիբեյդա Սադիգովայի խոսքով՝ նա մեղադրվում է ՔՕ 234.1 հոդվածով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն)։ Գուլիևին սպառնում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Իլհամիզ Գուլիևը ձերբակալվել էր 30 օրով՝ «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքով։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նա հարցազրույց էր տվել «Abzas Media»-ին՝ պատմելով այն մասին, թե ինչպես է ոստիկանությունը «չփաստաթղթավորված թմրանյութերն օգտագործում քաղաքական ձերբակալություններում»:

Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի խոսքով՝ չնայած այն բանին, որ Գուլիևի ձայնը հարցազրույցում փոխվել է հատուկ ծրագրով, ՆԳՆ փորձագետները պարզել են նրա ինքնությունը։ Գուլիևն իմացել է, որ իրեն կեղծ մեղադրանքով ձերբակալելու են, և նախօրոք թմրանյութերի փորձաքննություն է անցել՝ հաստատմամբ, որ թմրանյութ չի օգտագործում։

Սաֆարովը նաև նշել է, որ վերջին երկու տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակում Գուլիևն իրավական օգնություն է ցուցաբերել Աղդամի շրջանի բնակիչներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը 4 ամսով կալանավորել էր Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մաքսանենգության մեջ։ Դեկտեմբերի 1-ին էլ Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մաքսանենգության մեղադրանքով։

Էմմա Չոբանյան