Ոսկու գները հասել են պատմական առավելագույնին

Լուրեր

07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
Բոլորը

Ասիական բորսաներում առավոտյան առևտրի ընթացքում ոսկու գներն աճել են՝ հասնելով ռեկորդային մակարդակի․ մինչև 2135 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գները հասել են պատմական առավելագույնին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքները նվազեցնելու սպասումների ֆոնին, նշում է AFP-ն: Անցյալ շաբաթ Fed-ի նախագահ Ջերոմ Փաուելը հասկացրել է, որ կարգավորիչը նախատեսում է բազային տոկոսադրույքը պահել ներկայիս մակարդակի վրա և չի բարձրացնի այն:

Գների աճը պայմանավորված է նաև դոլարի թուլացմամբ, ինչը ոսկին ավելի հասանելի է դարձնում միջազգային գնորդներին։ Գործակալությունը որպես աճի մեկ այլ պատճառ նշում է շարունակական ներդրումները ոսկու մեջ՝ որպես հուսալի ակտիվի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին:

Ոսկու գինը բարձրանում է արդեն մի քանի շաբաթ անընդմեջ։ Հոկտեմբերի սկզբից մետաղների գներն աճել են 16 տոկոսով, հայտնում է Bloomberg-ը։

Նախորդ պատմական առավելագույնը գրանցվել էր 2020 թվականի օգոստոսին, երբ ոսկու գները բարձրացան մինչև 2080 դոլար։