36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Քաղաքականություն
04.12.2023 | 18:52Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 4-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 36 հարց: