Ադրբեջանում վերջին 10 օրում 5-րդ լրագրողն է կալանավորվել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում վերջին 10 օրում հինգերորդ լրագրողն է կալանավորվել։ Բաքվի Խաթայի դատարանը նախօրեին ձերբակալված AbzasMedia-ի լրագրող Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մաքսանենգության մեղադրանքով։

Լրագրող Աբսալամովան հայտարարել է իր անմեղության մասին՝ պնդելով, որ իրեն հետապնդում են լրագրողական գործունեության համար։ Քննությունը պնդում է Աբսալամովայի և նախկինում կալանավորված AbzasMedia-ի երեք այլ աշխատակիցների՝ Ուլվի Հասանլիի, Սևինջ Վաքըֆքըզիի և Մուհամեդ Կեկալովի միջև դավադրության մասին:

Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումները անկախ լրատվամիջոցների նկատմամբ։ Դատարանը նախ 4 ամսով կալանավորել էր իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մաքսանենգության մեջ։

Այնուհետև ձերբակալվել էր ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը։ Բաքվի Սաբիլի շրջանային դատարանը նրան 3 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Օրուջևը մեղադրվում է «ապօրինի շինարարության մեջ», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։

Նշենք նաև, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ինչպես նաև միջազգային լրագրողական ու այլ կառույցներ իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում լրագրողների նկատմամբ տեղի ունեցող ձերբակալությունների վերաբերյալ։

Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունն էլ հայտարարությամբ նշել է, որ Ադրբեջանում կոռումպացված էլիտայի փոխարեն ձերբակալում են լրագրողներին։

Էմմա Չոբանյան