Իսրայելը մեկ տարի առաջ տեղյակ է եղել պատերազմ սկսելու՝ ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին․ The New York Times

Լուրեր

15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի իշխանությունները դեռ մեկ տարի առաջ հետախուզությունից ծրագիր են ստացել, որին համահունչ էլ ՀԱՄԱՍ-ն իրականացրել է հոկտեմբերի 7-ի հարձակումը, բայց այն համարել են չափազանց հեռուն գնացող, իսկ հաջողության հասնելու զինյալների հնարավորությունները՝ աննշան։ Այս մասին գրում է  The New York Times-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները և հարցազրույցները, որոնք ուսումնասիրել են լրագրողները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առաջին հերթին խոսքը «Երիքովի պատ» գաղտնագրված ծրագրի մասին է, որի 40 էջերում քայլ առ քայլ նկարագրված է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակման սցենարը։ Փաստաթղթում նշված չէ հարձակման ծրագրված օրը, սակայն մանրամասն նկարագրված են՝ ինչպես հաղթահարել իսրայելական ամրությունները Գազայի հատվածի երկայնքով, ինչպես նաև գրավել իսրայելական քաղաքներն ու առանցքային ռազմակայանները, այդ թվում՝ նրանք, որտեղ գտնվում են Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների շտաբները։

«ՀԱՄԱՍ-ը ցնցող ճշգրտությամբ հետևել է այս ծրագրին»,- գրում է NYT-ը:

Փաստաթուղթը նախատեսում էր հարձակման հենց սկզբում հրթիռների արձակում, անօդաչու թռչող սարքերի օգտագործում՝ սահմանին տեսախցիկների և ավտոմատ գնդացիրների վնասազերծման համար և զինյալների զանգվածային ներթափանցում Իսրայել՝ պարապլաններով, մոտոցիկլետներով և ոտքով, ինչը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։ Նշվում է, որ ծրագիրը նաև մանրամասն տեղեկություններ է պարունակում իսրայելական ռազմական ուժերի, կապի կենտրոնների և տեղակայման մասին, որոնք հարցեր են առաջացնում, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը հավաքել իր հետախուզական տվյալները և արդյո՞ք իսրայելական անվտանգության գործակալություններում արտահոսքեր են եղել։

Լրագրողները եզրակացնում են, որ ծրագիրը լայնորեն տարածվել է իսրայելական ռազմական և հետախուզական պաշտոնյաների շրջանում, սակայն փորձագետները եկել են այն եզրակացության, որ դրա իրականացումը դուրս է ՀԱՄԱՍ-ի հնարավորություններից: Պարզ չէ՝ արդյո՞ք պլանը տեսել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ քաղաքական առաջնորդներ։

Անցյալ տարի, երբ պլանը հայտնվել է Իսրայելի ձեռքում, Գազայի հատվածի հետ սահմանի պաշտպանության համար պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները ենթադրել են, որ զինյալների մտադրությունները մնում են անորոշ։ Ավելի ուշ՝ 2023 թվականի հուլիսին, հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ ՀԱՄԱՍ-ի անդամները երկարատև զորավարժություններ են անցկացնում, որոնց բովանդակությունը նման է ծրագրում նկարագրվածին։

Հոդվածում ասվում է, որ պաշտոնատար անձինք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ եթե զինվորականները լրջորեն ընդունեին նախազգուշացումները և զգալի ուժեր ուղարկեին հարավ, որտեղ սկսվել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումը, Իսրայելը կարող էր զսպել հարձակումները կամ նույնիսկ կանխել դրանք։

Իսրայելի բանակն ու անվտանգության գործակալությունը հրաժարվել են թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ տալ ամերիկյան պարբերականին։

Էմմա Չոբանյան