ԱՄՆ-ը ճնշում է Թուրքիային՝ դադարեցնելու աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և Ռուսաստանին

Լուրեր

26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ գանձապետարանի ահաբեկչության ֆինանսավորման վարչության պաշտոնյան հայտարարել է, որ թուրքական կառավարության պաշտոնյաների հետ քննարկել է իր խորը մտահոգությունը պաղեստինյան զինյալ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Թուրքիայում միջոցներ հավաքելու և տեղական օրենքները խախտելու հնարավորության վերաբերյալ, գրում է  Reuters-ը։

Ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Բրայան Նելսոնը նշել է, որ Թուրքիան «նշանակալի» դեր ունի ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման սխեմաներում, և խումբը, հավանաբար, կօգտվի դրանից, քանի որ ավելի շատ գումար է փնտրում Իսրայելի հետ պատերազմի ժամանակ:

«Մենք խորապես մտահոգված ենք ՀԱՄԱՍ-ի՝ միջոցներ հայթայթելու և ֆինանսական աջակցություն գտնելու (այստեղ՝ Թուրքիայում) հարցով՝ հնարավոր ահաբեկչական հարձակումների համար»,- ասել է Նելսոնը Ստամբուլում լրագրողներին։

Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես չի արձագանքել լրատվամիջոցին մեկնաբանության խնդրանքին։

Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, պարբերաբար հյուրընկալում է նրա անդամներին։ Նախագահ Թայիփ Էրդողանն էլ ՀԱՄԱՍ-ի զինյալներին անվանել է «ազատամարտիկներ», միաժամանակ քննադատել Իսրայելին՝ նրան անվանելով «ահաբեկչական պետություն»։

Նելսոնն ասել է, որ Թուրքիան կապված է եղել ՀԱՄԱՍ-ի նախկին ջանքերի հետ՝ միջոցներ հայթայթելու դոնորներից, ներդրումային պորտֆելներից, բարեգործական և ոչ առևտրային կազմակերպություններից:

«Թուրքիան բավարար հնարավորություն ունի լուծելու այս խնդիրը իր ներքին իրավական իրավազորության ներքո՝ անկախ ԱՄՆ պատժամիջոցներից»,- ասել է նա՝ նշելով, որ թուրք պաշտոնյաներն իրեն հիշեցրել են, որ ՀԱՄԱՍ-ը երկրում ահաբեկչական կազմակերպություն չի համարվում, բայց նաև այն, որ Թուրքիան չի հանդուրժի ներքին օրենքների խախտումը, ներառյալ՝ փողերի լվացումը և բռնի գործողությունների ուղղակի ֆինանսավորումը:

ԱՄՆ-ն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի ներդրումների պորտֆելը, որը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարների չափով, ներառում է ընկերություններ, որոնք գործում են Թուրքիայում, Սուդանում, Ալժիրում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր:

Նելսոնը նաև բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից ավելի շատ պատժամիջոցների կիրառման հեռանկարի հարցը թուրքական կազմակերպությունների նկատմամբ, որոնց կասկածում են Ռուսաստանին օգնելու համար՝ խուսափելու պատժամիջոցներից՝ տարանցիկ փոխադրելով ապրանքներ, այդ թվում՝ չիպեր, կիսահաղորդիչներ և այլ բաղադրիչներ:

Վերջին 18-24 ամիսներին վեց անգամ ավելացել է Թուրքիայի տարածքով «բարձր առաջնահերթ երկակի նշանակության» բաղադրիչների տարանցումը դեպի Ռուսաստան:

«Թուրքիայի նավահանգիստներում և օդանավակայաններում չափազանց շատ ռուսական նավեր և ինքնաթիռներ են սպասարկվում։ Մենք չենք ստանում այն արդյունքները, որ ցանկանում ենք Ուկրաինային աջակցության (Թուրքիայի կողմից) շատ անկեղծ արտահայտման համատեքստում»,- ասել է Նելսոնը։

Անկարան նշում է, որ պատժամիջոցները չեն շրջանցվի իր տարածքում, և որ ոչ մի տարանցիկ ապրանք չի օգտագործվում Ռուսաստանի պատերազմական ջանքերում:

Էմմա Չոբանյան