Ֆինլանդիան և Ռուսաստանը խզել են միջսահմանային համագործակցության համաձայնագիրը

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի կառավարությունը Պետխորհրդի նիստում խզել է Ռուսաստանի հետ սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը, որը կնքվել էր 2012 թ.: Համագործակցության դադարեցումը նախաձեռնել է ռուսական կողմը, որը հոկտեմբերի վերջին համապատասխան ծանուցում է ուղարկել Ֆինլանդիայի ԱԳՆ, գրում է VOA-ն։

Անդրսահմանային համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը կավարտվի 2024 թվականի հունվարի 24-ին, ասվում է Ֆինլանդիայի կառավարության հայտարարության մեջ։ Այն գործում էր արդեն 12 տարի․ համաձայնագրի համաձայն Ռուսաստանն ու Ֆինլանդիան համատեղ զբաղվել են սահմանամերձ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմամբ։ Երկրները պայմանավորվել էին պայմաններ ստեղծել զբոսաշրջության, ուղևորների և ապրանքների փոխադրման համար, ներառյալ՝ սահմանային անցակետերի ստեղծումը, ինչպես նաև օգնել միմյանց անտառային հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև նախազգուշացնել բնական աղետների և տեխնածին աղետների մասին:

Ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել էր, որ Ֆինլանդիան մինչև դեկտեմբերի 13-ը փակելու է Ռուսաստանի հետ սահմանին բոլոր անցակետերը ապաստան հայցողների համար։ Նրա խոսքով՝ երկրում ապաստանի դիմումների ընդունումը բաց կլինի միայն օդանավակայաններում և նավահանգիստներում։