ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածություններին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Խաչիկի Հակոբյանի և Նունե Նորիկի Հախվերդյանի թեկնածությունների և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՀՌՀ հանձնաժողովում այս պահին կա 3 թափուր տեղ, սահմանված ժամկետում թեկնածություններ առաջադրել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ Հասմիկ Հակոբյանը գրականագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տարբեր ամսագրերում ու թերթերում հրատարակել է 50-ից ավելի գիտական ու գրախոսական հոդվածներ, 2001-2023 թվականներին խմբագրել և հրատարակության է պատրաստել մոտ 2 տասնյակ գրական ստեղծագործություններ:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Եթե ինձ վստահվի այս պաշտոնում աշխատելու հնարավորությունը, ես կպարտավորվեմ ընթերցող, վերլուծող և քննադատող հաղորդումներ ավելացնել հեռուստաընկերություններում: Կարևոր է, որ եթերում հնչի բազմաբովանդակ խոսք, չխախտվի խոսքի ազատությունը, այն լինի կարծրատիպերից ու բռնությունից զերծ»,- ասել է թեկնածուն:

ՀՀ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, աշխատել է կայքերում և ամսագրերում՝ որպես լրագրող և մեդիավերլուծաբան, 1990-1997 թվականներին աշխատել է ՀՀ պետական հեռուստառադիոյի ընկերությունում: Անդամակցում ու համագործակցում է մի շարք տեղական և միջազգային ֆեդերացիաների, ասոցիացիաների, փառատոնների և հիմնադրամների հետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Շնորհակալություն հայտնելով խմբակցությանն իր թեկնածությունը ներկայացնելու համար՝ Նունե Հախվերդյանը բարձր է գնահատել ՀՌՀ դերը՝ որպես վերլուծող և կարգավորող մարմին:

«ՀՌՀ գործոնը չափազանց կարևորում եմ. այլ ավելի կոմպետենտ կառույց մեր երկրում, կարծում եմ՝ չկա»,- ասել է թեկնածուն:

Պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնք վերաբերել են սուտ լուրերին, մեդիայի կարգավորման օրենքներին, լուրերի հանրօգուտ բովանդակությանը, ոլորտում պատժամիջոցների կիրառմանը և այլ թեմաների:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված՝ Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածություններին: