Ծեծի էր ենթարկել կնոջը, ապա կրակ էր արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ․ տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ դստեր ամուսինը, լինելով ոչ սթափ վիճակում, ծեծի է ենթարկել դստերը, իսկ երբ ինքը դստեր ու թոռների հետ իր մեքենայով հեռացել է նրա տնից, փեսան որսորդական հրացանից կրակել է մեքենայի ուղղությամբ: Քաղաքացին նաև հայտնել է, որ փեսան սպառնացել է գալ իր տուն և կրակել իրենց․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ին Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկում 25-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 36-ամյա ամուսնու հետ, նա էլ, լինելով ոչ սթափ վիճակում, 2 և 4 տարեկան երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը: Իսկ երբ աղջկա հայրը դստեր ու թոռների հետ իր «Նիսան» մակնիշի մեքենայով փորձել է հեռանալ, 36-ամյա տղամարդը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոցներ է արձակել մեքենայի ուղղությամբ՝ վնասելով դուռը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Շահումյան 4-րդ փողոցի նշված տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի նմանվող ողորկափող հրազեն և տարբեր տրամաչափի 94 փամփուշտ:

Նոյեմբերի 30-ի գիշերը, ժամը 2.20-ին, 36-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությունը շարունակվում է: