Բաքվի դատարանն ադրբեջանցուն 17,5 տարվա ազատազրկման է դատապարտել՝ «ՀՀ-ի օգտին լրտեսության» համար

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցվել է պետական դավաճանության հոդվածով մեղադրվող Այդին Զաքիևի դատավճիռը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստը տեղի է ունեցել դատավոր Մահմուդ Աղալարովի նախագահությամբ, մեղադրյալի մեղքն ապացուցված է ճանաչվել։
Դատարանի որոշմամբ՝ Զաքիևը դատապարտվել է 17,5 տարվա ազատազրկման։

Նշենք, որ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Զաքիևին ձերբակալել էր 2021 թվականին՝ կասկածներով, որ նա ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանունակության, իբր, աջակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ թշնամական գործունեություն ծավալելու գործում։ Հետաքննությունը պարզել է, որ  Զաքիևը, իբր, զբաղվել է լրտեսությամբ՝ ի շահ հայկական հետախուզական ծառայությունների և երրորդ երկրների տարածքում հանդիպել նրանց ներկայացուցիչների հետ։ Ասվում է, թե հայկական կողմի հանձնարարությամբ՝ Զաքիևը տեղեկատվություն է հավաքել և փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմերի վերաբերյալ։

Էմմա Չոբանյան