Միրզոյանը Լավրովին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ

Լուրեր

18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
18.02.2026 | 12:24
Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին
18.02.2026 | 12:16
Փետրվարի 17-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով
Բոլորը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ, ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ եռանդուն կերպով նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև հաստատել են տարբեր մակարդակներով հետագա շփումների անհրաժեշտությունը։