ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

ՀՀ նախագահը և նախարարը կմասնակցեն համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։
Այցի ընթացքում կլինեն մի շարք երկկողմ հանդիպումներ։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ակնկալվում է, որ ավելի քան 70,000 պատվիրակներ կմասնակցեն COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1․5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի»,- ասված է հաղորդագրությունում։