Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

Նոյեմբերի 29-ի ժամը 18.15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները ծառայության ընթացքում Շատին բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մանիշի մի մեքենա: Արտաքին ստուգման ժամանակ բեռնախցիկի տեսանելի հատվածում պարեկները նկատել են «ԻԺ-17» որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 16 մմ տրամաչափի 6 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով և պարկ, որի մեջ կարմրախայտ ձկներ էին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«ՎԱԶ-21214»-ի վարդենիկցի 33-ամյա վարորդը հայտնել է, որ հրացանն օրինական է, իսկ փամփուշտները զորամաս հանձնելու համար բերել էր մարտական դիրքերից, սակայն չի հանձնել: Հայտնել է նաև, որ ձկները որսացել են Արատես բնակավայրի գետից:

Վարորդը և համագյուղացի չորս ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը և նշված անձինք ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: