70-ամյա հորը ծեծելով կյանքից զրկել է․ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից «պոլիտրավմա, ԳՈՒՏ, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 70-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ոստիկանության Արթիկի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխվածի որդին հայտնել էր, որ հայրը վնասվածքը ստացել է ծեծի հետևանքով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնի մոտ ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 70-ամյա տղամարդու 39-ամյա որդին: Նախկինում երեք անգամ դատապարտված երիտասարդը խոստովանել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նրան: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել:

Նոյեմբերի 28-ին հիվանդանոցից հայտնել են, որ 70-ամյա տղամարդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: