Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Քաղաքականություն
30.11.2023 | 10:33ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ընկերության կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ։