ՀՀ-ն ՌԴ-ի և ԱՊՀ այլ պետությունների հետ նոր համաձայնագիր է ստորագրելու

Լուրեր

15.09.2026 | 19:15
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ։ Factor.am-ը ՀՀ կառավարության մշակած փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ-ն պատրաստվում է ԱՊՀ մասնակից պետությունների հետ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագիր ստորագրել։

Այս համաձայնագրի կնքումը ենթադրում է դատափորձագիտական ոլորտում բազմակողմանի և կանոնավոր փոխգործակցության հաստատում՝ միտված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև՝ տվյալ ոլորտում քաղաքացիների շահերի ապահովման գործում արդյունավետության բարձրացմանը։

ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննությունների մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ստեղծում (այսուհետ՝ Խորհուրդ):

Խորհուրդը իր իրավասությունների շրջանակում ապահովելու է ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների փոխգործակցության կազմակերպումն ու համակարգումը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների հետ դատափորձագիտական ոլորտում մասնագիտական համագործակցությունը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը նշանակում է պետական իրավասու մարմին, որը պատախանատու է Համաձայնագրի դրույթների իրականացման և դատափորձագիտական ազգային մարմինների միջև համագործակցության համակարգման համար:

Այս համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը։ Այն դեռ չեն ստորագրել Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենստանը և Ուկրաինան:

Նշենք, որ դեռ 2014 թվականից պաշտոնական Կիևը հայտարարել էր Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու որոշման մասին։ Այս երկիրը դե յուրե շարունակում է հանդիսանալ ԱՊՀ անդամ, բայց պաշտոնական միջոցառումներին չի մասնակցում։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին չէր մասնացել Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նարեկ Կիրակոսյան