Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակցի հետ
Քաղաքականություն
29.11.2023 | 17:13Նոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձել են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ: