Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձին համազորային բանակում 2023 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն՝ հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել ցամաքում և սիմուլյացիոն կենտրոնում՝ ենթակա կազմավորումներով և ստորաբաժանումներով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ կատարվել է օպերատիվ շտաբի կողմից ծրագրված տարածքի հետախուզություն, որոշվել են բարեկամ և հակառակորդի ստորաբաժանումների ծանրության կենտրոնները, ինչպես նաև տարբեր գործողությունների սցենարներ են նախապատրաստվել ցանկալի արդյունքի հասնելու համար: Պատրաստված սցենարները կիրառվել են պատերազմական խաղերի ժամանակ։

Զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են տեսողական դիտարկում և օդային հետախուզություն, մոտակա խորքերում գնահատել մարտական ​​դիրքերը և պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները։ Տանկային և մեքենայացված ստորաբաժանումները կատարել են գրոհելու խնդիրը այն տարածքի վրա, որտեղ գտնվել է պայմանական հակառակորդը։ Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որտեղից տեսանելի են եղել պայմանական հակառակորդի ռեզերվների մատակարարման ուղիներն ու մոտեցման ուղղությունները։

Վարժանքների երկրորդ փուլում շտաբի կողմից ընդունված որոշումները մշակվել են սիմուլյացիոն կենտրոնում գտնվող համակարգիչների վրա՝ տեղում կայացված որոշումների իրագործելիությունն անձամբ ստուգելու նպատակով։

Հիշեցնենք, որ Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ էին անցկացվել նաև նոյեմբերի 1-ին։

Էմմա Չոբանյան