Իրանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են Ռաիսիի Անկարա այցի ժամկետների շուրջ․ Աբդոլլահիան

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr գործակալությունը։

«Նախագահ Ռաիսիի պաշտոնական այցն Անկարա նախատեսված էր, սակայն հետաձգվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որը նվիրված է լինելու Գազայի հատվածում տիրող իրավիճակին, և որին հրավեր են ստացել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ ծրագրված այցը կկայանա մի քանի օրից, և դրա ընթացքում կողմերը կքննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները»,- ասել է Աբդոլլահիանը։

Երեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին նախատեսված Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Անկարա հետաձգվել է։