Ադրբեջանում կոռումպացված էլիտայի փոխարեն՝ ձերբակալում են լրագրողներին․ RSF-ի հայտարարությունը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) հայտարարություն է տարածել Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների դեմ սկսված բռնաճնշումների նոր ալիքի վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել «AbzasMedia»-ի տնօրենին, փոխտնօրենին ու գլխավոր խմբագրին, որոնք 4 ամսով կալանավորվել են։

Նշվում է, որ նրանց ձերբակալություններն անընդունելի ոտնձգություն են և կազմակերպությունը միջազգային հանրությանը զգուշացնում է Ադրբեջանում մամուլի ազատության անկման մասին:

«Ադրբեջանում հասարակական կարգը շրջված է։ Լրագրողներին բանտ են նետում՝ կոռումպացված էլիտաների փոխարեն, որոնց չարագործությունները նրանք բացահայտում են։ Իշխանության ներկայացուցիչները, կարծես, նախագահ Իլհամ Ալիևի՝ լրատվամիջոցների մասին նոր ճնշող օրենքն անբավարար են համարում՝ երկրում մնացած մի քանի անկախ լրատվամիջոցներին խեղդելու համար: RSF-ը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում իրավիճակի ուղղությամբ և կոչ է անում ազատ արձակել Ուլվի Հասանլիին, Սևինջ Վաքըֆքըզիին և Մոհամմադ Կեկալովին»,- ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Կավելիերը։

Նշենք, որ Ադրբեջանում մամուլի ազատության իրավիճակը շարունակաբար վատթարանում է։ RSF-ի 2023 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում երկիրը զբաղեցնում է 151-րդ տեղը 180 երկրների շարքում։

Էմմա Չոբանյան