Եթե առևտրային ճանապարհները ստեղծվեն ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն ամեն ինչ կանի խուսափելու համար դրա ստեղծումից․ պետքարտուղարի տեղակալը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին

Լուրեր

06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’ Բրայանը  մամուլի ասուլիսում  անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին ու նշել, որ տեսում են խաղաղության իրական հնարավորություն։

«Հիմա Հարավային Կովկասի հետ կապված, կարծում եմ, այստեղ, ինչպես ես հրապարակայնորեն ասել եմ, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մենք քաջալերված ենք, որ երկու կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդների հետ: Եվ դրանով մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հոսել Թուրքիա, ապա դա էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ նշելով,որ Վաշինգտոնը ողջունում է  դրա մի մասը լինելու հնարավորությունը։

«Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դա չհետապնդել խաղաղ ճանապարհով, ապա մենք  ստիպված կլինենք օգտագործել հնարավոր բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ մենք հույս ունենք տեսնել, և նաեւ՝ այլ կերպ առաջ շարժվելու հետևանքները: Մենք անհամբեր կսպասենք, թե ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու, և մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենա»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Հավելենք, որ նախորդ անգամ Օ ՛ Բրայանը զգուշացրել էր Ադրբեջանին, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, եթե Բաքուն առաջաընթաց ունենա Հայաստանի հետ հարաբերություններում։

 

Էմմա Չոբանյան